Ներքին 1 տարի առաջ - 21:45 03-03-2025

Թշնամի Ադրբեջանի դրոշով ֆռֆռալը բացարձակապես անվտանգ է, որովհետև Հայաստանը օկուպացված է ադրբեջանական նիկոլաիշխանության կողմից. Լուսինե Հարոյան

Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որևէ դեպքում, որևէ ադրենալինի մեռած, անգամ որևէ մահապարտ ռիսկ չէր անի Ադրբեջանում հայկական դրոշով մեքենա քշել:

Որովհետև շատ լավ գիտեն, որ եթե անգամ կենդանի մնան ու ոստիկանություն տարվեն, նրանց համար կսկսվի այնպիսի Դանթեական դժոխք մինչև կյանքի վերջ, որ իրենք ուղղակի կերազեն մահվան մասին:

Իսկ Հայաստանում թշնամի Ադրբեջանի դրոշով ֆռֆռալը բացարձակապես անվտանգ է, որովհետև Հայաստանը օկուպացված է ադրբեջանական նիկոլաիշխանության կողմից, և ադրբեջանական դրոշով ֆռֆռացողին ոչ միայն ոչինչ չի լինի, դեռ մի բան էլ գլուխը կշոյեն ու բաց կթողնեն ՀՀ ոստիկանությունից (դե հո հայ ցուցարար չէ, որ ջարդեն), իսկ ՀՀ ԱԱԾ-ը շատ արագ գործ կհարուցի իրենց բան ասողի վրա, ՀՀ Քննչականն էլ մի օրում գործը կուղարկի դատարան:

Մենք դեռ շատ ենք տեսնելու Ադրբեջանի դրոշները մեր փողոցներում, որովհետև կա նիկոլ ու կան աշխատավարձաանասուն ՀՀ ուժային կառույցներ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան