Ներքին 1 տարի առաջ - 17:47 03-03-2025

Քննարկում ԱԺ-ում՝ խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ապրիլի 1-ից առկա հարկերից եւ տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել եւս 10 տոկոս շրջանառության հարկ: Պատգամավորի տեղեկացմամբ նախաձեռնության վերաբերյալ կայացած աշխատանքային քննարկումներից հետո որոշվել է որոշ փոփոխություններ կատարել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

«Ոլորտը զգայուն է, եւ հաճախ զուտ մասնագիտական փաստարկները կարող են շահարկումների առիթ հանդիսանալ»,- ընդգծել է Բաբկեն Թունյանը` հավելելով, որ քննարկման նպատակն է լսել փոփոխությունների վերաբերյալ ոլորտի պատասխանատուների նկատառումներն ու դիրքորոշումները: Հանձնաժողովի նախագահի տեղակալի դիտարկմամբ ավելացող հարկային բեռը պետք է համադրելի լինի ընկերությունների ստացած շահույթին:

Ներկաներն անդրադարձել են ոլորտում առկա իրավիճակին, շահումների ծավալներին, խոսել փոփոխությունների հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Խաղային ոլորտն առավել վերահսկելի եւ թափանցիկ դարձնելու համար կարեւորվել է օպերատորի ինստիտուտի առկայությունը: Նշվել է, որ բնագավառում գովազդային սահմանափակումների հետեւանքով նվազել են խաղադրույքների ծավալները:

«Շրջանառության հարկը եւ հարկման ընդհանուր համակարգը` շահութահարկը, անհամատեղելի են»,- ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը պատգամավորական նախաձեռնության վերաբերյալ` նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Խոսելով խաղային ոլորտի համար հարկային բեռի բարձրացումից` փոխնախարարն ընդգծել է` նպատակահարմար է այդ տեսլականը քննարկել առկա համակարգերի եւ քաղաքականության, մասնավորապես, պետական տուրքի շրջանակում:

Անդրադառնալով պետական տուրքի դրույքաչափի բարձրացմանը` նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ նախատեսվում է այն շարունակական դարձնել մինչեւ այն հաշվետու տարվա սկիզբը, երբ ներդրված կլինի օպերատորի ինստիտուտը:

«Հայաստանում գրանցված, օրինական դաշտում աշխատող եւ հարկ վճարող ընկերությունների համար խաղի կանոնների սահմանմանն ու դրանց աստիճանաբար խստացմանը զուգահեռ պետք է քայլեր ձեռնարկել, որ Հայաստանում չգրանցված բուքմեյքերական ընկերությունները մեր երկրում չունենան հասանելիություն»,- նման համոզմունք է հայտնել Բաբկեն Թունյանը:

Նա, կարեւորելով քննարկման ընթացքում հնչած դիտարկումները, նշել է, որ դրանք հաշվի կառնվեն ոլորտի վերաբերյալ վերջնական փոփոխություններ կատարելիս:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով