Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:17 03-03-2025

Աշոցքի ղեկավարը գյուղացիներին արգելել է խոսել Կրասարի համաճարակի մասին

Օրերս Oragir.News-ը գրել էր, որ Աշոցք խոշորացված համայնքի Կրասար գյուղում համաճարակ է սկսվել, բազմաթիվ անասուններ վարակված են և ենթակա են սպանդի։

Տեղեկությունը հաստատել էր նաև Կրասարի վարչական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

Oragir.News-ի անդրադարձից հետո, դեպքի վերաբերյալ պատգամավորներ են հետաքրքրվել։ Գյուղացիների պատմելով` վաղը էկոնոմիկայի նախարարությունից են գալու, որպեսզի խնդրին տեղում ծանոթանան։
Oragir.News-ի թղթակիցը այսօր դարձյալ Կրասարում էր, որտեղ խոչընդոտվել է նրա աշխատանքը։

Ըստ շրջանառվող լուրերի` Աշոցք խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար Կարեն Մանուկյանը գյուղացիներին արգելել է խոսել Կրասարի համաճարակի մասին։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով