Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:40 03-03-2025

Կրասարում խոչընդոտում են Oragir.News-ի լրագրողին

Oragir.News-ն օրեր առաջ նյութ էր հրապարակել՝ ահազանգելով Շիրակի մարզի Կրասար գյուղում ի հայտ եկած համաճարակի մասին, որի հետևանքով անասունների միսը ենթակա է ոչնչացման։

Այսօր Oragir.News-ի թղթակիցը կրկին այցելել է գյուղ, որտեղ նախատեսված է հանդիպում բնակիչների և ՍԱՏՄ ներկայացուցչի միջև։

Սակայն այսօր, հավանաբար արդեն ճնշումների ազդեցության տակ, բնակիչները, ովքեր նախորդ այցելության ժամանակ հնչեցրել էին ահազանգը, հրաժարվեցին խոսել մեզ հետ։ Ավելին, նույնիսկ սկսել են մեղադրանքներ հնչեցնել՝ շեշտելով, որ Oragir.News-ի հրապարակումից հետո գյուղում իրավիճակը լարվել է ու հնարավոր է նույնիսկ արյունահեղության հասնի։

Իսկ երբ մեր թղթակիցն այելել է ՍԱՏՄ ներկայացուցչի և բնակիչների հանդիպման վայրը՝ պարզելու հանդիպման մանրամասները, Oragir.News-ի թղթակցին դուրս են հրավիրել՝ խոչընդոտելով աշխատանքը։ Իսկ հանդիպումն անց է կացվել փակ դռների հետևում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան