Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:15 03-03-2025

Այս տարի ունենում ենք նոր փողոցներ, որտեղ մալուխներն ամբողջապես անցնում են գետնի տակ. Ավինյան

«Այս տարի ունենում ենք նոր փողոցներ, որտեղ մալուխներն ամբողջապես անցնում են գետնի տակ, և այդ փողոցներն են՝ Պուշկինի, Սաֆարյանը, Ազատամարտիկներինը, Նալբանդյանը, Արգիշտիի, Դեմիրճյանը, Աբովյանը, Տիգրան Մեծի, Մելիք-Ադամյանը»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ըստ քաղաքապետի՝ պետք է նաև համապարփակ ծրագիր իրականացնել մայթերի, մայթեզրերի և այլ հարցերով, որպեսզի տեսքն ամբողջանա, ինչպես դա արվել է Հանրապետության փողոցում:

«Ամիրյան փողոցում այս տարի ծրագիր ունենք, և, կարծում եմ՝ այս համադրումը մեր ծրագրերի շատ էֆեկտիվ է այն առումով, որ փողոցները, իրապես, ամբողջովին նոր տեսք են ստանում, ընդհանուր միջավայրը փոխվում է:

Կարծում եմ՝ պետք է շարունակական այս կապը պահենք, և ծրագրերն իրականացնեք միասնական տրամաբանությամբ»,- ասաց քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան