Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:20 01-03-2025

Միակ տուժողը լինելու է Հայաստանը. Թրամփ-Զելենսկի հանդիպման հետևանքները

Փետրվարի 28-ին Սպիտակ տանը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Պլանավորված էր, որ հանդիպման ընթացքում ստորագրվելու է խաղաղության համաձայնագիր, սակայն հանդիպումը վերածվեց լարված վիճաբանության։

Թրամփը Զելենսկուն մեղադրեց Համաշխարհային 3-րդ պատերազմ հրահրելու մեջ, այն բանից հետո, երբ Զելենսկին հայտարարեց, որ ամերիկացիները չգիտեն, թե ինչ է պատերազմը։

Վիճաբանության ընթացքում ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը լաց եղավ։

Այս մասին շատ տարբեր են տեսակետները։ Մարդկանց մի մասը կարծում է թե մեղավորը Զելենսկին է, որը չգիտեր թե ինչպես էր պետք իրեն պահել Սպիտակ տանը։ Մյուս մասը Թրամփին մեղադրում է խելագար լինելու մեջ ու ասում, որ նա իրեն դրսևորեց էմոցիաները չկառավարող մի սովորական քաղաքացու պես, մինչդեռ ԱՄՆ նախագահը պետք է կարողանար իրեն վայել պահել այդ պաշտոնում։

Մի կողմ դնելով այն ամենը ինչ տեղի է ունեցել երեկ, պետք է հասկանալ թե ինչ աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա Թրամփ-Զելենսկի հանդիպումը։

Նախ պետք է արձանագրենք, որ երեկվա միակ շահող կողմը Ռուսաստանն էր, քանզի Զելենսկուն նվաստացնելով Թրամփը գցեց իր հեղինակությունը միջազգային հանրության աչքերում։

ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների վրա Թրամփը խաչ քաշեց կարելի է ասել, քանի որ Եվրոպան լիովին աջակցում է Ուկրաինային։

Իսկ Թրամփի վարած քաղաքականությունը ամենաթողության լույս է վառում աշխարհի, չասենք ավտոկրատ, բայց ժողովրդավարությամբ չփայլող բռնապետների համար։ Օրինակ Ռուսաստանը ԱԹՍ-երով հարձակվել է Ուկրաինայի վրա ու կա մեկ զոհ կա։ Թրամփի քաղաքակնությունից օգտվում են Պակիստանի, Իսրայելի, Ադրբեջանի ու Թուրքիայի նման պետությունները, որոնց համար Թրամփը մի լավ անձրևանոց է։ Այս երկրներում կարծում են, թե պատերազմում առանց այն էլ տուժած Զելենսկին խայտառակ եղավ Վաշինգտոնում։

Ընդդիմախոսները կարծում են, որ Հարավային Կովկասում միակ տուժող պետությունը մնում է Հայաստանը, և թե հեռու չէ այն օրը, երբ Զելենսկու բախտին է արժանանալու Նիկոլ Փաշինյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ