Ներքին 1 տարի առաջ - 14:11 01-03-2025

Արգավանդում «Modiliani» կահույքի սրահում խոշոր հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդում կահույքի խանութ է այրվում։

Դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել կահույքի խանութ-սրահում, որի կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից։

Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզում է։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և աղետների, բժշկության կենտրոնի խմբերը։

Ըստ նախնական տեղեկություների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Modiliani» կահույքի խանութի 2-րդ հարկում, որտեղ մոխրի է վերածվել մի ամբողջ գույք և հենց խանութի աշխատակիցների ապա հրշեջների շնորհիվ է, որ կրակի տարածումը կանխվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում