Ներքին 2 տարի առաջ - 12:53 14-08-2024

էջմիածնում՝ կահույքի արտադրամասում, հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայիյն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասի թիվ 47 հասցեում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, այդ թվում՝ արտադրամասի աշխատակիցները և առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ կանխվել է կրակի տարածումը սեփական տներ, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, դեպքի փաստով էլ ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և պարզվում է վնասի չափը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով