Ներքին 1 տարի առաջ - 16:39 28-02-2025

Գեղարքունիքի գյուղերից մեկում հղիության 35-րդ շաբաթում հիվանդանոց տեղափոխված ծննդկանի պտուղը եղել է մահացած. shamshyan.com

Փետրվարի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Հղիություն 35 շաբաթ, 3 օրեկան, նորմալ տեղակայված պլացենտային տոտալ շերտատում, արյունահոսություն, մահացած պտուղ» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կին, ում մոտ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է նաև «Աջ ազդրի մեծ հեմատոմա» ախտորոշումը:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա կին է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա նշված մարմնական վնասվածքը ստացել է մոտ 1 շաբաթ առաջ իրենց բակում լվացքի շորերը պարանին փռելու ժամանակ աթոռից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով, իսկ հիվանդանոց տեղափոխվելու օրը որովայնի շրջանում սուր ցավեր է զգացել և «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է ծննդատուն, որտեղ բուժզննություն անցնելուց հետո ենթարկվել է կեսարյան հատման, սակայն պտուղը մահացած է եղել:

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում