Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:18 27-02-2025

Ուզո՞ւմ եք՝ ամեն խաչմերուկում Արսեն Թորոսյանի նկարը կախենք, գրենք «Մեր Արսենը». Անդրանիկ Քոչարյան

Վարելու ընթացքում հեռախոսով խոսելու համար 10,000 դրամով տուգանվել է 32,100: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ես իմ օգնականի հետ, երբ մեքենայով դուրս եմ գալիս, աջ եմ նայում՝ հեռախոսով խոսում են, ձախ եմ նայում՝ հեռախոսով խոսում են՝ տաքսիստ լինի, աղջիկ լինի, բոլորը խոսում են, ինչ են այդքան խոսում, լավ պետք է անպայման մեքենայի մեջից խոսե՞ն, գնացեք ուրիշ տեղ խոսեք:

Սա լավ առիթ է, որ մի շարք էլեմենետներ ավելացնենք, մի շարք երկրներում վարորդական վկայականը կորցնելու ռիսկ կա հենց խախտում անելու համար: Կամ ինչ է նշանակում եկեք խրախուսենք լավ վարորդներին, եկեք պարոն Թորոսյանի նկարը խփենք ամեն խաչմերուկում՝ գրենք «Մեր Արսենը»: Խրախուսելն այն է, որ ինքը խախտում չի անում, ի՞նչ խրախուսել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում