Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:10 27-02-2025

Էրդողանն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել․ Անադոլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկեր Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Ինչպես հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցությունների գրասենյակից, զրույցի ընթացքում Էրդողանը և Տոկաևը քննարկել են երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Տոկաևը շնորհավորել է նաև նախագահ Էրդողանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Գործակալությունը նշում է, որ Էրդողանին շնորհավորել է նաև Իլհամ Ալիևը։