Արտաքին 1 տարի առաջ - 19:27 05-05-2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Երկու երկրների նախագահները քննարկել են գլոբալ և տարածաշրջանային օրակարգի մի շարք ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակը, Իրանի հետ բանակցային գործընթացը, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը զարգացնելու համար, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Թուրքիա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է․ «Էրդողանի հետ հեռախոսազրույցն արդյունավետ էր։ Անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը՝ ՌԴ և Ուկրաինայի միջև մահացու պատերազմին հիմա վերջ դնելու համար»։