Ներքին 1 տարի առաջ - 22:15 26-02-2025

2 հողամաս, 35 մլն փոխառություն, 18 մլն եկամուտ. Սյունիքի մարզպետի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և նրա կնոջ՝ Աստղիկ Ղուկասյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Ղուկասյանը 2019-2022 թվականներին զբաղեցրել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը, իսկ 2022-ի մարտին վերջինիս որոշմամբ նշանակվել Սյունիքի մարզպետ։

Տարեսկզբի դրությամբ Ռոբերտ Ղուկասյանն անշարժ գույք չի ունեցել, սակայն 2023-ի ապրիլի 7-ին նա 2 հողամաս է գնել Սյունիքի մարզի Կապան համայնքում, որոնց տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին այս հողամասերը պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Սյունիքի մարզպետը չի հայտարարագրել։

Վերջինս «Օրդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ում ունեցել է 35 մլն 933.393,4 դրամ փոխառություն՝ 0 տոկոս տոկոսադրույքով, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Ղուկասյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 661.651,3 դրամ, տարեվերջին՝ 2 մլն 858.145,8 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է նաև 2 մլն 300 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 1 մլն 200 հազար դրամ։

Հաշվետու տարում Ռոբերտ Ղուկասյանի եկամուտները կազմել են 18 մլն 347.748 դրամ, որից 12 մլն 464.725 դրամը Սյունիքի մարզպետի աշխատակազմից, 3 մլն 278.202 դրամը՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ»-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 604.821 դրամը՝ ՊԵԿ-ից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 338.214 դրամ։

Ղուկասյանն իր եկամուտներից 3 մլն 200 հազար դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Մարզպետի կինը՝ Աստղիկ Ղուկասյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 119.755,56 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 708.847 դրամ։ Վերջինս ունեցել է նաև 600 հազար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 500 հազար դրամ։

2023 թվականի հաշվետու տարում Աստղիկ Ղուկասյանի եկամուտը կազմել է 124.803 դրամ, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից ստացած աշխատավարձն է։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով