Ներքին 1 տարի առաջ - 20:54 25-02-2025

Գլխավոր դատախազը վարպետաց դաս է անցկացրել Խանփերյանցի անվան ինստիտուտում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, այսօր Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով:

Կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված Վարպետաց դասի շրջանակներում հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է Զինված ուժերում հրամանատարական առաջնորդության, զինվորական կարգապահության, միջանձնային կոնֆլիկտների պատճառների բացահայտման ու դրանց լուծման, քրեածին տարրերի «գրավչության» նվազեցման, բանակում հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ ոչ ստանդարտ լուծումների, բարեվարքության և շարունակական ինքնակատարելագործման հարցերին:

«Որպես ապագա հրամանատարներ՝ Ձեր ընտրությունն է լինել օրենքի դաշտում գործող առաջնորդ, ով ունի մասնագիտական բարձր պատրաստվածություն, արդար է ու օրինակելի, թե՞ լինել հանրային իշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող և դրա համար վաղ թե ուշ պատժի ենթարկվող որևէ խմբի կամակատար»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան