Արտաքին 1 տարի առաջ - 19:36 25-02-2025

ԻԻՀ ՌԾՈՒ-ն և ԻՀՊԿ-ն համատեղ հրթիռային գործողություն են իրականացրել

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի զորավարժությունների շրջանակներում բանակի ռազմածովային ուժերի և ԻՀՊԿ-ի առաջին համատեղ հրթիռային գործողությունն է իրականացվել մեկ ծովային թիրախի ոչնչացմամբ:

Բանակի ռազմածովային ուժերի և ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի համատեղ գործողության ընթացքում իրանական բանակի շտաբի հրամանատարությամբ, արձակելով ծովային թևավոր և բալիստիկ հրթիռներ, հաջողությամբ ոչնչացվել է Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում գտնվող մեկ իմիտացիոն թիրախ, փոխանցում է IRNA-ն։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Զուլֆիկար-1403» համատեղ զորավարժությունների ներկայացուցիչ բրիգադային գեներալ Ալիռեզա Շեյխն այս կապակցությամբ հայտարարել է. «Այսօր առավոտյան բանակի ռազմածովային ուժերի հրթիռային նավը թեւավոր հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում ծովային թիրախ ոչնչացնելու համար»:

«Միաժամանակ, բանակի շտաբի հրամանատարությամբ համատեղ գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի բալիստիկ հրթիռը խոցել է նույն թիրախը, ինչի արդյունքում թիրախը խորտակվել է»,- ​հավելել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում