Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:03 25-02-2025

Ադրբեջանը գալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները

Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները: Որպես օրինակ կարող ենք առանձնացնել Հադրութի շրջանի Թաղուտ գյուղը, որի 2019 թվականի աբանյակային լուսանկարներում երևացող բնակարանների շուրջ 25 %-ը քանդվել է։

Թաղուտ գյուղի տների վնասումը բռնազավթված Արցախի գյուղերում ադրբեջանցիների կողմից համատարած թալանի հետևանք է: Այդ թալանը իրագործվում է առաջին հերթին տարածքում ծառայություն անցնող զինվորականների, քիչ քանակությամբ վերաբնակեցվածների, ինչպես նաև այս տարածքներ մուտք ունեցող շինարարական խմբերի կողմից: Այդ են վկայում Արցախի տարածքից թալանի, քանդման, գույքի միտումնավոր վնասման հարյուրավոր տեսանյութերը: Այս երևույթը կարելի է տեսնել Արցախի բնակավայրերի մեծ մասում (Թաղուտ, Տող, Մարիամաձոր և այլն), Monument Watch նախաձեռնությունն արդեն իսկ անդրադարձել է Ծամձոր, Մարիամաձոր, Մոխրենես և այլ գյուղերի օրինակներին, ինչն արդեն ցույց է տալիս դեպքերի հաճախակի և մասսայական բնույթը։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

Կարևոր է նայև նշել, որ նման օրինակները, ակնհայտորեն տարբերվում են ադրբեջանական իշխանությունների կողմից կառավարվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը միտված մի շարք ավերածությունները, որոնք արդեն իրականացվում են խոշոր տեխնիկաների կիրառմամբ և ունեն հստակ թիրախային բնույթ։ Այս շարքում կարող ենք նշել և՛ բնակավայրեր (օրինակ՝ Քարինտակ գյուղը, Ստեփանակերտի պատմական թաղամասը, ․․․), և՛ եկեղեցիներ (օրինակ՝ Շուշիի, Բերձորի, Տանձատափի, ․․․), և՛ գերեզմանոցներ (օրինակ՝ Շուշիի Ղազանչեցոց հին գերեզմանոցը, ․․․), և՛ այլ հուշարձաններ (օրինակ՝ Հադրութի Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, Մեծ և փոքր Սյունիքներ հուշահամալիրը, ․․․), որոնց վերաբերյալ ահազանգեր է հայտնել Monument Watch նախաձեռնությունը։

Մեր արձագանքը
Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի քաղաքացիական բնակավայրերի, տների ու կրթամշակութային ենթակառուցվածքների թալանն ու ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերը և թե սովորութային կանոնանները։ Իսկ Հաագայի 1907 թվականի «Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին» (IV) կոնվենցիայի և դրա հավելվածի՝ 47-րդ հոդվածը հստակ սահմանում է. Թալանը պաշտոնապես արգելվում է ։

Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածի երկրորդ կետը նույնպես հստակ սահմանում է, որ «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են արգելել, կանխել և անհրաժեշտության դեպքում դադարեցնել մշակութային արժեքների թալանը, գողությունը և յուրացումը ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած դրսևորում»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի