Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:19 24-02-2025

Կամո Արեյանը մոռացել է, որ տեխնիկան ծառայում է քաղաքին, երբ կա դրա կիրառման արդյունավետ կազմակերպում. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կամո Արեյանն այսօր ասել է, որ պատրաստ էին առատ ձյանը՝ տեխնիկան էլ բավարար էր, աղն ու ավազն էլ բավարար էր, բայց առաջին ժամերին տեխնիկան մնացել էր խցանումների մեջ, դրա համար էլ քաղաքը մի քանի ժամ սառցե կոլապսի մեջ էր:

Կամո Արեյանն ըստ երեւույթին այնքան վաղուց է քաղաքային կառավարման համակարգում, որ արդեն մոռացել է՝ տեխնիկան եւ ավազն ինքն իրեն ձյուն ու սառույց չեն մաքրում: Դրանք միջոց են, որ արդյունավետ կարող են ծառայել քաղաքին, եթե լինի դրանց կիրառման արդյունավետ կազմակերպում:

Օրինակ, երբ եղանակային տվյալներ են այն մասին, որ երեկոյան քաղաքում սպասվում է առատ ձյուն, առաջինը գալիս է հարցը՝ իսկ ինչպե՞ս կազմակերպել կոմունալ տնտեսության աշխատանքը, եթե այդ ժամերը մեծ հավանականությամբ լինելու են խցանումների ժամ եւ հետեւաբար առաջանալու են հավելյալ բարդություններ:

Ի՞նչ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, ի՞նչ՝ ոչ ստանդարտ տարբերակներ մշակել, որ քաղաքում չլինի մի քանի ժամյա կոլապս:

Պլանավորումը կառավարման կարեւորագույն ասպեկտներից մեկն է, կարելի է ասել՝ «թագուհին»: Առատ ձյան պայմաներում քաղաքը «սառցե թագուհու» գերիշխանության տակ է հայտնվում այն պատճառով, որ բացակայում է կառավարման «թագուհին»՝ արդյունավետ պլանավորումը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ