Արտաքին 1 տարի առաջ - 17:59 24-02-2025

Մարտի 6-ի գագաթնաժողովը. ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինային` ընդդեմ Թրամփ-Պուտին դաշինքի

Մարտի 6-ին գումարվելու է Եվրոպական խորհրդի արտակարգ գագաթաժողովը, որտեղ առաջին հերթին կքննարկվեն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները, Ռուսաստանի հետ հարաբերությունները, եվրոպական անվտանգությունը և պաշտպանունակությունը։ ԵՄ-ն հստակ համախմբված է Ուկրաինայի շուրջ՝ ի պաշտպանություն վերջինիս ինքնիշխանության։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ մարտի 6-ի նիստում կներկայացվի «գլոբալ պլան»՝ Եվրոպայում զենքերի արտադրության ավելացման ուղղությամբ։ Սպառազիությունների ավելացումը համարվում է ԵՄ-ի «բացարձակ առաջնահերթություն»։ Այն համախմբում է ԵՄ անդամ երկրներին և խթանում համատեղ պաշտպանական հնարավորությունները։ Այս քայլերն ուղղված կլինեն նաև Ուկրաինայի դիմադրության ամրապնդմանը և եվրոպական անվտանգության բարձրացմանը։ Կքննարկվեն նաև Ռուսաստանի դեմ նոր պատժաիջոցների փաթեթի ընդունման հարցը։

Արդյունքում, այս գագաթաժողովից Զելենսկին ակնկալում է ռազմավարական նշանակության աջակցություն Ուկրաինայի համար, որն ունենա երկարաժամկետ հետևանքներ՝ ոչ միայն Ուկրաինայի, այլև ԵՄ-ի համար:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելուն, նշելով, որ դա «չի խթանում ԱՄՆ-ի շահերը»։ Թրամփի քաղաքականությունը, որը հայտնի է որպես «Նախ Ամերիկան - America First», լուրջ ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ի ներքին խնդիրներին։ Եվ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողություններին նախատեսվում է հատկացնել քիչ ռեսուրս։ Այս առումով՝ Թրամփի դիրքորոշումը հակադրվում է Եվրամիության մոտեցումներին, որոնք հաստատակամ աջակցում են Ուկրաինային։

Քնարիկ Սահակյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի