Ներքին 1 տարի առաջ - 21:17 22-02-2025

Երևանում ​​​​​​​տեխնիկական միջոցներով բացել են Սոֆի Դևոյանի թոռան բնակարանի դուռը և պատճառել վնաս․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Շինարարների փողոց 15/2 շենքի 82 բնակարան գողեր են մուտք գործել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մասին ոստիկաններին հայտնել է նշված բնակարանի սեփականատիրոջ՝ Գևորգ Պողոսյանի հայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Հովհաննես Պողոսյանը։

Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը ժամը 17։40-ի սահմաններում 67-ամյա Հասմիկ Է․-ն տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Գ.Պողոսյանին պատկանող Շինարարների փողոցի 15/2 շենքի 82 բնակարանի մուտքի դռան փականը և ապօրինի մուտք գործել բնակարան՝ պատճառելով 45 հազար դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Պողոսյանը «Սոֆի Դևոյան Մշակույթի Կենտրոն» ՍՊԸ-ի տնօրենն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով