Ներքին 1 տարի առաջ - 12:30 22-02-2025

Հարկերն իջել են, իսկ միջին աշխատավարձն աճել է 66 տոկոսով․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տվյալներ է ներկայացրել, ըստ որոնց, 2024-ին միջին աշխատավարձն աճել է, իսկ հարկերն իջել են։

«Սա միջին ամսական աշխատավարձի աճն է։ 2024թ.-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ։

Այս ցուցանիշը 2018թ.-ին կազմում էր 172 700 դրամ։ Այսինքն՝ միջին աշխատավարձը աճել է 66 տոկոսով, սակայն, եթե միջին կշռված եկամտային հարկը 2018-ին 25,3% էր, ապա 2024-ին՝ 20 տոկոս, այսինքն՝ 5,3% էլ իջել են հարկերը։
Ուշադրություն դարձրեք, որ 2013-2018 թթ. միջին աշխատավարձը աճել է ընդամենը 26 200 դրամով, այնինչ՝ 2018-2024 թթ. աճել է 114 500 դրամով», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով