Ներքին 1 տարի առաջ - 11:37 22-02-2025

Երևանում «Կանտար» հյուրանոցում ռուս և իրանցի տղամարդիկ վիճել են. մեկը մյուսի հեռախոսը պատշգամբից դուրս է նետել. shamshyan.com

Փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան քաղաքում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դեղատան փողոցի 10 հասցեում գտնվող «Կանտար» հյուրանոցում հյուրերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով մեկը մյուսի բջջային հեռախոսը պատշգամից նետել է:

Ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցից հոգեկան ներգործություն և գույքը վնասելու առաջացած հիմնավոր կասկածով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 27-ամյա Սիյոն Ս․-ին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 29-ամյա Ռադմեհր Ֆ․-ին և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում, նշված հյուրանոցում վերջիններիս միջև կենցաղային հարցի շուրջ ծագել է վիճաբանություն, որի արդյունքում միմյանց հասցեին հնչեցրել են սպառնալիքներ, որից հետո Սիյոն Ս․-ն վերցրել է Ռադմեհր Ֆ․-ին պատկանող «Samsung» բջջային հեռախոսը և պատշգամից նետել:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով