Արտաքին 1 տարի առաջ - 20:04 21-02-2025

Ֆրանսիայում ոգեկոչվել է Միսաք և Մելինե Մանուշյանների հիշատակը

Փետրվարի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախաձեռնությամբ և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության հովանու ներքո կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա և Միսաք Մանուշյանի և «Կարմիր Պաստառ»-ի նրա զինակից ընկերների գնդակահարության 81-ամյա հոբելյաններին։

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել դեսպան Արման Խաչատրյանը, Պանթեոնի կառավարիչ Բարբարա Վոլֆերը, Մանուշյանի պանթեոնիզացիայի համար պատասխանատու կոմիտեի նախագահ Ժան-Պիեռ Սակունը, ANACRA-ի նախագահ Լեոն Հովնանյանը, Ֆրանսիայի գլխավոր ռաբբի Հաիմ Կորսան, Ֆրանսիայի՝ նախկին ռազմիկների և հիշողության պահպանման հարցերով լիազոր նախարար Պատրիսիա Միրալեսի աշխատակազմի ղեկավար Դավիդ Դոմինե-Կոնը։

Իր խոսքում Հայաստանի դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի ազատագրման պայքարում անջնջելի հետք թողած Միսաք Մանուշյանի, ինչպես նաև նրա կնոջ՝ Մելինեի աճյունները Պանթեոն տեղափոխելը պատմական իրադարձությունն էր, արդարացի հարգանքի տուրք համամարդկային արժեքների՝ ազատության, հավասարության և մարդու իրավուքների պաշտպանության վեհ գաղափարների համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին։

Դեսպան Խաչատրանն ընդգծել է նաև, որ Միսաք ու Մելինե Մանուշյանները մարմնավորում են ընդհանուր պատմությամբ, բայց նաև՝ ընդհանուր փորձություններով միմյանց կապված հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամությունը, Հայաստանի և Ֆրանսիայի միջև անխախտ եղբայրությունը։

Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը, Ֆրանսիայի Սենատի անդամներ, պատգամավորներ, Փարիզի շրջանների և հարակից քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատրամագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, Միսաք և Մելինե Մանուշյանի ընտանիքի անդամներ, մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան