Ներքին 1 տարի առաջ - 11:18 21-02-2025

Տղամարդը ներդրում անելու առաջարկ արած մարդկանց 1 մլն 300 հազար դրամ է փոխանցել, հետո նկատել, որ վարկ է ձևակերպվել. shamshyan.com

Փետրվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 61-ամյա Մխիթար Գ․-ն և հայտնել, որ 2024 թվականի մայիս ամսին «Facebook» հավելվածի միջոցով մուտք է գործել գովազդային էջ, ինչից հետո իր հետ «WhatsApp» հավելվածի միջոցով կապ են հաստատել ոմն Մարկը և Միխայիլը և առաջարկել ներդնել գումար այն մեծացնելու նպատակով և Մխիթար Գ․-ն փոխանցել է 1 մլն 300 հազար դրամ ոմն Էրիկ Աֆրիկյանի հաշվեհամարին:

Փետրվարի 11-ին կրկին տուժածի հետ կապնվել է ոմն Միխայիլը և Մխիթար Գ․-ն վերջինիս տրամադրել է իր անձնական տվյալները, ինչից հետո նկատել է, որ իր «Իդրամ» հավելվածի միջոցով ձևակերպվել է 300 հազար դրամ վարկ, որը փոխանցվել է ոմն Սարգիս Եղիազարյանի հաշվեհամարին:

Մխիթար Գ․-ին պատճառվել է 1 մլն 600 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»