Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:01 20-02-2025

Գլուխ չեմ հանում Փաշինյանի ուղերձից․ միայն ինքն է հարստանում․ հարցում

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «իրական» Հայաստանի վերաբերյալ գաղափարախոսական ծավալուն ուղերձով։ Այս ուղերձից հետո շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանի անկախության հռչակագիրը փոխարինել իր գաղափարախոսական ուղերձով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Փաշինյանը որոշել է Հայաստանի անկախության հռչակագիրը փոխարինել իր գաղափարախոսական ուղերձով։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին։ Դուք, օրինակ, կիրառու՞մ եք հարստացիր-հարստացրու բանաձևը ձեր կյանքում»։

«Ինչքան հիմար կա դուք էլ լսում եք»,- վրդովված պատասխանեց մի տարեց քաղաքացի։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հասկանում, թե ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը։

«Չգիտեմ, գաղափար չունեմ, թե ինչ ա ուզում։ Հավանում եմ իրեն, բայց չգիտեմ ինչ է ուզում»,- նշեց նա։ Հարցվածներից մեկն էլ ասաց, որ չի ուզում խոսել Նիկոլ Փաշինյանի մասին։

«Ես գլուխ չեմ հանում, մի օր էս է ասում, մի օր էն է ասում։ Ինչո՞վ հարստանամ իրանց տված 50․000 դրամով կամ ում հարստացնեմ դրանով»,- նշեց նա։ «Նիկոլ Փաշինյանի մասին չեմ ուզում խոսեմ, ինքն է միայն հարստանում»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով