Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:05 19-02-2025

Դատարանը մերժել է ԳՇ պետի խնդրանքը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավորին՝ խնդրելով ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅԱՆ ՆԵՐՔՈ ժամանակավորապես դադարեցնել գնդապետ Նվեր Մարտիրոսյանի ՀՀ-ից բացակայելու արգելքը` հիմնավորելով, որ վերջինս մի քանի օրով կարևոր գործուղում ունի արտերկիր, սակայն դատարանը մերժել է։

Սա այն ամենն է, ինչը պետք է իմանալ ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի հեղինակության մասին:
Պատկերացնում ե՞ք, որ այն դատարանը, որի հետ իշխանությունը ինչպես ուզում վարվում է և ինչ վճիռ ուզում է` ստանում է, թքած ունի այն հանգամանքի վրա, որ գործով անցնող զինվորականի վարքի համար երաշխավորում է ԳՇ պետը, ու այդ հանգամանքը դատավորի համար որևէ նշանակություն կամ լրջություն չի պարունակում:

Նոր բան չեմ ասում, ուղղակի արձանագրում եմ փաշինյանական դատարանի վերաբերմունքը ՊՆ ղեկավարության նկատմամբ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան