Ներքին 1 տարի առաջ - 21:54 18-02-2025

ՄԻՊ-ը հույս է հայտնել, որ ՀՀ զինված ուժերում ՄԻ խթանմանն ուղղված ԵԽ ծրագրերը շարունակական կլինեն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 18-ին տեսաուղերձով է հանդես եկել «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» Եվրոպայի խորհրդի ծրագրի փակման արարողությանը:

Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ հաստատության համար առանձնակի կարևորություն ունի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը:

«Անշուշտ, այդպիսի համագործակցության լավագույն օրինակ են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված թիրախային ծրագրերը: Պետք է արձանագրեմ, որ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի գործողության շրջանակներում մեր գործընկերների հետ կարողացանք մի շարք աշխատանքներ իրականացնել: Բնականաբար, ծրագիրը նպաստել է նաև իմ աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի կարողությունների զարգացմանը»,- ասել է պաշտպանը։

Ծրագրի շրջանակում իրականացված կարևոր միջոցառումներից Անահիտ Մանասյանը, ի թիվս այլնի, նշել է «Համազգեստով քաղաքացի» հեռախոսային հավելվածի գործարկումը, «Մարդու իրավունքները զինված ուժերում» ՀԵԼՓ դասընթացի հայկական տարբերակի մեկնարկը, համատեղ կազմակերպված` ՄԻՊ առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, Նիդերլանդների Թագավորություն ճանաչողական այցը, ինչը նպաստել է նիդերլանդական լավագույն փորձի ուսումնասիրմանը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը հույս է հայտնել, որ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների խթանմանն ուղղված Եվրոպայի խորհրդի ծրագրերը կլինեն շարունակական։

Ծրագրի արդյունքներին անդրադարձել է նաև ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը, ով ևս բարձր է գնահատել ծրագրի շրջանակներում ԵԽ գործընկերների և ՀՀ պետական մարմինների հետ համագործակցությունը:

Անդրանիկ Եղոյանն ընդգծել է, որ ծրագիրը ոլորտային տեսանկյունից նպաստել է ՄԻՊ հաստատության կարողությունների զարգացմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում