Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:17 18-02-2025

Փաշինյանը Պուտինին չընդունեց, էն էլ օձի նման կծեց․ հարցում

Երեկ՝ փետրվարի 17-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը դավաճանել է Ռուսաստանին։

ՀՀ երկրորդ նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը, և դրա համար է, որ Ռուսաստանը չի միջամտել և լուռ հետևել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը։

«Այդ պատուհանը բացվում էր, բայց ՀՀ-ն արդեն ինչ-որ տեղ ինքն իրեն թշնամացրել էր ՌԴ-ի հետ: Մենք գործում էինք սխալներ և մեր բնավորությամբ փորձում էինք այդ սխալները գցել ՌԴ-ի վրա, սա անհետք չի անցնելու»,- ասել է նա:

Oragir.News-ն այսօր՝ փետրվարի 18-ին, շրջեց մայրաքաղաքում և անցորդներից հետաքրքրվեց՝ ո՞վ է ում դավաճանել՝ Հայաստա՞նը Ռուսաստանին, թե՞ հակառակը։

Հարցվածներից շատերը պնդեցին, որ Հայաստանն է դավաճանել Ռուսաստանին։

«Ռուսաստանը՝ Հայաստանին»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մի անցորդ էլ նշեց, որ երկու երկրներն էլ համարվում են դավաճան։

«Փաշինյանը Պուտինին չընդունեց, էն էլ օձի նման կծեց։ Վարչապետը սաղի գլուխն ուտում է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան