Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:18 18-02-2025

ՌԴ-ում իրականացված օրենսդրական փոփոխությունը մտահոգել է վարորդներին. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես հայտնի է, «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, օտարերկրյա քաղաքացիներն այս տարվա հունվարի 1-ից առանց վիզայի չեն կարող գտնվել ՌԴ-ում ավելի, քան տարեկան 90 օր։

Այս սահմանափակումը մտահոգություններ էր առաջացրել հատկապես բեռնատարների վարորդների շրջանում, որոնք աշխատանքի բերումով հաճախ են ուղևորվում Ռուսաստանի Դաշնություն։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ հայկական կողմը։ Արդյո՞ք առաջարկվել է ռուսական կողմին որոշ կատեգորիաների դեպքում վերանայել որոշումը։

Հարցի պարզաբանման նպատակով փետրվարի 7-ին գրություններ էի ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ 2025թ-ի փետրվարի 12-ին հայկական կողմի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության կողմից կազմակերպված տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել են նաև «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի և ելքի կանոնների և պայմանների հաստատման նպատակով փորձարկում անցկացնելու մասին» № 1510 որոշման կարգավորումները, ՌԴ-ում ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատանքային միգրանտների գործունեության վրա դրանց հնարավոր ազդեցությունը։

Տեսակոնֆերանսի ընթացքում հայկական կողմը հնչեցրել է ՌԴ նախագահի 30․12․2024թ-ի № 1126 հրամանագրի համատեքստում բեռնատարների վարորդների՝ ՌԴ տարածք մուտքի և ելքի կարգավորումների վերաբերյալ հարցը, մասնավորապես, արդյոք իրականացված օրենսդրական փոփոխությունները վերջիններիս նկատմամբ կիրառելի են, թե՝ ոչ, որին ի պատասխան ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ փոփոխությունները տարածվում են նաև նշված անձանց նկատմամբ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը մտահոգություն է առաջացրել նաև այլ պետություննների իրավասու մարմիններին, ուստի ներկայումս քննարկվում է, հնարավորության դեպքում, բեռնատարների վարորդների մասով այլ կամ պարզեցված ընթակարգ կիրառելու հնարավորության մասին։

ԱԳՆ-ն ևս հայտնում է նույնատիպ տեղեկություններ՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում։

Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը՝ շարունակելու եմ հետևողական լինել և տեղեկություն ունենալու դեպքում ներկայացնել հնարավոր նոր զարգացումները»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան