Ներքին 1 տարի առաջ - 15:29 18-02-2025

Կոտայքում 29-ամյա վարորդը «Toyota Altezza»-ով բախվել է գազատար խողովակի հենասյանը և կողաշրջվել․ shamshyan.com

Փետրվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Դանիել Ի․-ն իր վարած «Toyota Altezza» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակների հենասյանը և կողաշրջվել։

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան, իսկ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ասելով, որ ինքը չի տուժել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում կատարել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»