Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:32 16-02-2025

Եթե այդ տարբերակները «փայլուն» էին, ինչո՞ւ սպանվեցին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը. քաղաքագետ

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեսնես գեթ մեկ լրագրող կգտնվի, որ Ռոբերտ Քոչարյանին «ասուլիսի» ժամանակ տա հետևյալ բանալի հարցերը.

1. Մինչև ԱՄՆ կողմից 1999թ. քննարկված Մեղրիի տարբերակի մասին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների ու ամերիկյան համանախագահի զեկուզագրերի գաղտնազերծումը ինքը և իր շրջապատն ինչու էին հերքում կամ ինչու չէին հաստատում իրենց ուղղված մեղադրանքները, որ Հեյդար Ալիևի հետ տևական քննարկումներ են ունեցել Մեղրին Լաչինի միջանցքի հետ փոխանակելու շուրջ ու սեղանին աշխատանքային տարբերակ է եղել?

2. Երբ Հայկական ժամանակ թերթում 2000-ականներին տպվեց այդ տարբերակը, ինչու պաշտոնապես չհաստատեցին, որ այն ճիշտ է կամ սխալ, նախընտրելով կամ դա անտեսելը կամ տարածելը, թե դա իրականության հետ աղերս չունի? Կամ ինչու թեկուզ արտահոսքով, բայց իրենք չտարածեցին իրենց մոտ եղած պաշտոնական տարբերակը?

3. Ինչու է միայն հիմա նրա որդին ասում, թե իր հայրիկը «փայլուն դիվանագիտական արդյունք էր ապահովում» թե Մեղրին զիջելու գնով (1999թ. Սադարակի / Մեղրիի տարբերակ), թե Մեղրիով ճանապար տալու տեսքով (2001թ. Քիվեսթի տարբերակ) Արցախի հարց էր լուծվում? Եթե դա այդքան փայլուն դիվանագիտական արդյունք էր, ինչու մինչև այժմ դրանով չէին հպարտանում անցած շուրջ 24 տարի շարունակ և միայն այժմ են ստիպված «հպարտանալ»?:

4. Ինչու էին Նաիրի Հունանյանին Հ1-ով գործուղել Թուրքիա? Որպեսզի հետքերը շեղեին, թե հոկտեմբերի 27-ը կազմակերպել էին Թուրքիան ու այդ օրը Անկարա այցելող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթը? Ստացվում է, որ գործն ամենևին «ուչաստկովիի» գործ չէ?

5. Եթե այդ տարբերակները իր որդու ասած «փայլուն» էին, ինչու պետք է սպանվեին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և մյուսները, ու ինչու էին նրանք այդ տարբերակին դեմ քվեարկել ԱԽ նիստում?»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում