Արտաքին 1 տարի առաջ - 10:58 16-02-2025

Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, որին կմասնակցեն քաղաքական գործիչ Բադրա Գյունբան և ընդդիմադիր գործիչ Ադգուր Արձինբան։

Այս մասին հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։

«Ամեն դեպքում, կլինի երկրորդ փուլը»,- ասել է նա՝ հավելելով, որ նախնական արդյունքները կհրապարակվեն կիրակի կեսօրին։