Ներքին 1 տարի առաջ - 18:15 13-02-2025

Ինչպես Արարատին նետված մի քար. ԱԳՆ-ն չի նկատել Աննա Հակոբյանի վիրավորանքը

ԱԳՆ-ն դարձել է Աննա Հակոբյանի վերջին «հետազոտության» գլխավոր հերոսը։ Օրեր առաջ արված գրառմամբ՝ վարչապետի տիկինը դիվանագետներին տեղավորել էր հավաքական կերպարի մեջ ու բնորոշել՝ «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի»։ Այսպիսին է Աննա Հակոբյանի գնահատականը ԱԳՆ-ին, արտաքին քաղաքականություն որոշողին ու իրականացնողին ։

Եթե մի կողմ դնենք սարկազմն ու ձևականությունը, պարզ է դառնում, որ Աննա Հակոբյանն ուղղակի բացահայտում է այն, ինչը բոլորը վաղուց գիտեին, բայց չէին համարձակվում ասել. ՀՀ դիվանագիտությունը վաղուց մոլորվել է անորոշության մշուշի մեջ։

Ամեն դեպքում շատ տգեղ ու վիրավորական է դիվանագիտական կորպուսին տգետ համարելը։ Ոչ պակաս զարմանալի է, որ ԱԳՆ-ն այս վիրավորանքն անպատասխան է թողնում։

Oragir.News-ն այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԳՆ զարկերակը զգալու համար փորձեց կապ հաստատել վարչությունների հետ, սակայն ոչ ոք չպատասխանեց զանգերին։ Ո՛չ արձագանք, ո՛չ պարզաբանում, ո՛չ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ ԱԳՆ-ն, կարծես՝ համակերպվել է իր նոր դերին՝ որպես քննադատության համր թիրախ։ Ինչո՞ւ պատասխանել, երբ կարելի է ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Իրոք, մտահոգիչ է, որ արտերկրում պետություն ներկայացնողները իրենց հասցեագրված վիրավորանքին արձագանքելու փոխարեն՝ լուռ են, լռությունը դարձրել են «դիվանագիտական նորարարություն»։

Նշենք, որ թեմայի վերաբերյալ հանրային լայն արձագանքից հետո Աննա Հակոբյանը հիշյալ գրառումը ջնջել է ֆեյսբուքյան իր էջից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»