Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:42 13-02-2025

Հորդորում եմ 2023-ին Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձին արձագանքել. Տիգրան Աբրահամյան

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով վերջերս 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի իրադարձությունների ժամանակ ՊԲ-ի պահվածքի, մարտերի շուրջ քննարկումներին, զարմանք արտահայտեց, որ դրան չեն արձագանքում մարդիկ, ովքեր այդ ժամանակ մարտեր են վարել:

«Հատկապես ինձ համար շատ տարօրինակ է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի պահվածքը: Նա ներկայումս Գլխավոր շտաբի պետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում: Իր լռությունը ինձ համար մտահոգիչ է: Եթե Պաշտպանության բանակը մարտական խնդիրներ լուծած չլիներ, ապա այս տեսանկյունից տարօրինակ է, որ ՊԲ հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներ ծառայությունը շարունակում են Պաշտպանության նախարարությունում կամ ԶՈՒ ԳՇ-ում։ Եթե այդ մարդիկ կռիվ չեն վարել, մարտական խնդիր չեն լուծել, եթե այդ մարդիկ քրեորեն պատժելի որևէ գործողություն են արել, ապա ինչպե՞ս են այսօր բարձր պաշտոններ զբաղեցնում ԶՈՒ ղեկավար կազմում»,- ընդգծեց պատգամավորը։

«Ես հորդորում եմ առաջին հերթին 2023թ-ի սեպտեմբերի 19-ին պաշտպանության բանակի հրամանատարի կարգավիճակում գտնվող անձին՝ հրապարակային հիմնավորումներ տալու, արձագանքելու և իրավիճակը ներկայացնելու: Ես որևէ ձև որևէ մեկին հանգիստ չեմ թողնի և թույլ չեմ տա, որպեսզի ՊԲ մարտական ուղին, անցած ճանապարհը, մեր նահատակների սխրանքները որևէ մեկը գցի ջուրը: Այլ բան է, երբ դա անում է քաղաքական իշխանությունը, մեկ այլ բան է, որ այս ամենին օժանդակում են նաև այն մարդիկ, ովքեր ՊԲ-ում բարձր օղակներում պաշտոններ են զբաղեցրել»,- հավելեց նա

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով