Ներքին 1 տարի առաջ - 12:23 13-02-2025

Ատամնաբուժական ծառայությունների ծախսերը 50 հազար դրամի չափով կփոխհատուցվեն

Երբ քաղաքացին իր կամ իր երեխայի համար ատամնաբուժական ծառայություն է ստացել, եթե այդ ծառայությունը մինչև 50 հազար դրամ է, ապա ամբողջը համընդհանուր հայտարարագրման միջոցով հետ ստանալու հնարավորություն ունի: Եթե 100 հազար դրամ է ստացվել, էլի 50 հազար դրամ հետ ստանալու հնարավորություն ունի: Եթե 500 հազար դրամ կամ 1 մլն է ծախսել, էլի 50 հազար դրամ հետ ստանալու հնարավորություն ունի: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 13-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի ընդլայնման թեմային, մասնավորապես՝ ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերի փոխհատուցմանը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավելեց՝ ատամնաբուժական ծառայությունների մասով էլ գուցե ծառայությունների փաթեթ մշակվի, որը կխթանի ծրագրի մասով տեղեկատվությունը տարածելուն, որպեսզի հատկապես մարզերում մարդիկ իմանան, որ կա հնարավորություն՝ ատամնաբուժական ծառայության ծախսերը հետ ստանալու:

«Մենք աշխատելու ենք հիմա և՛ ապահովագրական ընկերությունների հետ, և՛ ատամնաբուժական կազմակերպությունների հետ, որպեսզի առաջարկը ձևավորված լինի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ատամնաբուժական կազմակերպությունները լիցենզավորված կազմակերպություններ են:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ «Արմեդում» մատուցված ատամնաբուժական ծառայությունը արտացոլվելո՞ւ է, ապա նկատեց՝ եթե այսօրվանից չպայմանավորվեն, որ ծառայությունը պետք է արտացոլում ստանա «Արմեդում», ապա ծրագրի և՛ հսկողական մեխանիզմները, և՛ արդյունավետությունը չեն աշխատելու:

Փաշինյանը արձագանքեց՝ վերահսկողությունն առանձին ուղղություն է, որը գերատեսչությունների հետ հատ-հատ, տող-տող պետք է քննարկել, քննարկել այն, թե որտեղ ինչ մեխանիզմ է պետք ներդնել, որպեսզի ծրագիրը հասնի տեղ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում