Ներքին 1 տարի առաջ - 09:42 13-02-2025

Գեղարքունիքում «Հայոց օջախ» հյուրանոցում 26-ամյա տղան սեռական բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ․ shamshyan.com

Փետրվարի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 8-ին Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող «Հայոց օջախ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում Երևանի բնակիչ 26-ամյա Կ․ Մ․-ն սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել Երևանի բնակիչ 15-ամյա աղջկա նկատմամբ։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ հայտնաբերել են Կ․ Մ․-ին և ձերբակալել։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Կ․ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան