Արտաքին 1 տարի առաջ - 23:43 12-02-2025

Թուրքիան սեփական արտադրության զրահամեքենան կցուցադրի ԱՄԷ-ում

Թուրքական ռազմարդյունաբերական «Nurol Makina» ընկերության արտադրած «Ejder Yalçı» զրահամեքենաների «EWB» տարբերակը 2025-ին կցուցադրվի «Միացյալ Արաբական Էմիրություններում» (ԱՄԷ):

Ընկերության հայտարարության համաձայն՝ զրահամեքենան պոտենցիալ սպառողներին կներկայացվի 2025-ի փետրվարի 17-21-ն Աբու Դաբիում կայանալիք «Միջազգային պաշտպանական ցուցահանդես-վաճառք» (IDEX 2025) համաժողովի շրջանակներում:

Բացի այդ 12 հոգանոց անձնակազմ տեղափոխելու հնարավորություն ունեցող զրահապատ մեքենային զուգահեռ ցուցադրվելու է թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված «NEFER» 30մմ-անոց հեռակառավարվող կրակային համակարգը:

Նշենք, որ «Ejder Yalçın» տեսակի զրահամեքենաներն արդեն առկա են 10-ից ավել եվրոպական և ՆԱՏՕ անդամ երկրների սպառազինությունում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան