Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 21:19 12-02-2025

Փաշինյանի՝ ավտոբուս նստելը քարոզ է նրա, որ տրանսպորտի թանկացումը նորմալ է. հարցում

Տրանսպորտի թանկացման ֆոնին Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել`ցույց տալով, որ օգտվում է հանրային տրանսպորտից։ Նախորդ տեսանյութում Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, թե ինչպես է ավտոբուսով աշխատանքից վերադառնում տուն, իսկ այսօր առավոտյան տեսանյութ է հրապարակել, որում նշել է, որ գնում է աշխատանքի ավտոբուսով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ ավտոբուս նստում»։

Հարցվածների մեծ մասը Նիկոլ Փաշինյանի այս քայլը որակեց արհեստական։ «Նիկոլ Փաշինյանի հերթական քարոզարշավն է, որ այս երևույթը նորմալ է։ Ուզում է ցույց տալ, որ ինքն էլ է ավտոբուսով երթևեկում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ դա վարչապետի կողմից դերասանություն է։ «Դիմացը ընտրություններ են, Փաշինյանը փորձում է ժողովրդի գիրկը գնալ»,-ասաց նա։ Հարցվածներից մեկն էլ նշեց, որ սա հերթական շոուն է Նիկոլ Փաշինյանի կողմից։ «Նիկոլը շոումեն է, հերթական շուոն է իր կողմից»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով