Արտաքին 1 տարի առաջ - 19:45 12-02-2025

ԱՄՆ-ն Թուրքիային F-35 կործանիչներ կմատակարարի՞․ Անկարայում Թրամփի հետ հույսեր են կապում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայում հույս ունեն, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը կարող է քննարկել Թուրքիային F-35 նոր սերնդի կործանիչների մատակարարման հարցը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական իշխանամետ «Türkiye» թերթի կայքը՝ հղում անելով Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության զեկույցին։

Նախկինում այդ կործանիչների մատակարարումները չեղարկվել էին Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով:

ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ​​ծառայությունը զեկույց է պատրաստել F-35-ի վերաբերյալ: «Զեկույցում, որը կենտրոնանում է Թուրքիայի վրա, ընդգծվում է, որ Թուրքիան F-35 ծրագրի առաջին 8 միջազգային գործընկերներից մեկն է, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Կանադան և այլն»,- գրել է աղբյուրը։

Թերթը պարզաբանում է, որ F-16-երի վաճառքի որոշումը կրկին բացել է քննարկումն այն մասին, թե արդյոք Թուրքիան կկարողանա գնել F-35-ը։

«Կոնգրեսը կարող է վերանայել Թուրքիայի մասնակցությունը ծրագրին»,- նշվել է զեկույցում։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան