Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:10 12-02-2025

Ալեն Սիմոնյանը պատրաստ է կյանքը տալ փողի, բայց ոչ հայրենիքի և պետության համար․ հարցում

Նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արցախցի լրագրողի հարցին՝ ե՞րբ եմ ես վերադառնալու Արցախ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց «Երբ անվտանգ կլինի։ Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև այնտեղ անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ այն զենքերով, որը ՀՀ-ն թողել էր։ Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչի՞ համար կյանքը կտա Ալեն Սիմոնյանը»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ Ալեն Սիմոնյանը կյանքը կտա միայն ինքն իր համար։
«Իր ջեբի փողերի համար, ուրիշ ոչ մի բանի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ալեն Սիմոնյանն ամեն ինչ համար կյանքը կտա։ «Ամեն ինչի համար, լավ իշխանություն ա»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ Սիմոնյանը ոչ մի բանի համար չի տա կյանքը։ «Հաստատ հայրենիքի համար չէ, ոչ էլ պետության»,- նշեց նա։

«Հողերը տալու, ամեն ինչի համար, մենակ թե Հայաստանը կործանեն»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով