Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 13:00 12-02-2025

Առիթ կա․ Նիկոլն ինչքան շուտ գնա, էնքան կշնչենք․ հարցում՝ պատերազմի վտանգի մասին

Նիկոլ Փաշինյանն օրերս հոդված է հրապարակել, որում համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Նա վերլուծել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը և հանգել այսպիսի եզրակացության, ապա դիմել Բաքվին։

«Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից ու հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլև չի հրաժարվելու այս ճանապարհից», - նշել է նա՝ որպես լուծում առաջարկելով խաղաղության պայմանագիր ստորագրել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ հայ-ադրբեջանական պատերազմի առիթ չկա»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ոչ մի ասածի հետ համաձայն չէ։
«Թուրքի հետ համաձայն լինե՞մ։ Նիկոլը Ալիևի ճուտն ա, ոնց ասի տենց անում ա, քանի շուտ ա պիտի իրան հանենք, թող գնա իր ա հեծանիվը քշի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։ «Նիկոլ Փաշինյանն ինչքան շուտ գնա իր հուրի-փերի կնոջ, կնոջ չէ, անօրինական եսիմ, պարզ ինչի հետ, էնքան մենք կարող ա շնչենք»,- նշեց նա։

«Կա, ոնց չկա։Ես իր ոչ մի բանի հետ համաձայն չեմ, մանիպուլյատոր է»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ չի կարող համաձայնվել Նիկոլ Փաշինյանի ոչ մի ասածի հետ։ «Ես իրան վապշե չեմ ուզում լսեմ, ոչ էլ ուզում եմ խոսեմ իր մասին, որ խոսեմ, պիտի հայհոյեմ»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով