Ներքին 1 տարի առաջ - 17:32 11-02-2025

Փաշինյանը ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին: Վարչապետին և մյուս բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:

Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մի շարք այլ երկրների առաջնորդներ ու կառավարությունների ղեկավարներ:

Միջոցառման լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը:

Վարչապետը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել միջազգային գործընկերների հետ:

Մասնավորապես, վարչապետը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ զրույցում մտքեր է փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման շուրջ:

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի հետագա խորացման հեռանկարները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունն այդ ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և միջազգային այլ գործընկերների հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով