Ներքին 1 տարի առաջ - 21:18 10-02-2025

Երևանի «Բեթել» հոսթելում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Հնդկաստանի և Ռուսաստանի քաղաքացիների միջև․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբելյան փողոց 8 հասցեում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 00։45-ի սահմաններում Աբելյան փողոց 8 հասցեում գործող հոսթելում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 33-ամյա Ռաջա Կումար Մուռուգան, 24-ամյա Ակաշ Դառմաշայամ Չռիստոպհեռը, 50-ամյա Ջոսե Կառիմակկալ Ջոսեպհը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են ՌԴ քաղաքացիներ 32-ամյա Ստեփան Յուրաի Զիմինի, 25-ամյա Դենիս Լևի Լետունովսկիի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Հ․-ն «Բեթել» ՍՊԸ-ի տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի