Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:05 10-02-2025

Փաշինյանին մեր միջից հանեցինք, որ հասկանա մեր վիճակը, բայց ավելի վատը դուրս եկավ․ տնտեսվարող

Հովիկ Աբրահամյանը, որ վարչապետ էր, նույն օրենքը բերեցին, հավաքվեցինք ընդամենը 1,500 հոգով ու մեզ շատ արագ արձագանքեցին այն ժամանակ ու նույն օրը կասեցրեցին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, կառավարության շենքի դիմաց ասաց հարկային փոփոխությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը:

«Մի հատ ժողովրդական ասացվածք կա՝ կուշտը ի՞նչ գիտի, սովածն ի՞նչ է, Փաշինյանին մեր մեջից հանեցինք, որ ինքը հասկանա մեր վիճակը ինչ է, բայց ավելի վատ դուրս եկավ, ավելի վատ մեզ արհամարհեց»,- նշեց քաղաքացին՝ շեշտելով, որ իրենք հաղթելու են այս պայքարում։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ իրենք ոչ մի վճարումից չեն խուսափում, պարզապես ամեն ինչ չափի մեջ պետք է լինի․ «Բոլորն ունեն վարկեր, շատերը ծայրահեղ ծանր վիճակի մեջ են, չեն կարողանա այդ հարկերը վճարել։ Մեզ պետք է թողնեն հանգիստ աշխատենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում