Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:15 09-02-2025

Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով ևս մեկ հիմնավոր պատճառ՝ չվճարելու տրանսպորտի թանկացած սակագինը:

«Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումները հիմնական իրականացնում են երեք ընկերություններ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ (ավտոբուսներով), «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ (տրոլեյբուսներով) և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ (մետրոյով)։ Այդ երեք ընկերությունները առևտրային կազմակերպություններ են (փակ բաժնետիրական ընկերություններ), որոնց բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Երևան համայնքին։ QR կոդով «ուղետոմս»-ը, որը տրվում է քաղաքացիներին հանրային տրանսպորտով երթևեկելու համար՝ հիշյալ ընկերություններից ոչ մեկին չի պատկանում։

Ավելին` դրա վրա չկա ոչ մի տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի հետ առնչության մասին։ Այդ տոմսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի հետ կազմակերպական և իրավական իմաստով որևէ առնչություն չունեցող մասնավոր մեկ այլ առևտրային կազմակերպության՝ «Թել-Սելլ» ԲԲԸ (բաց բաժնետիրական ընկերության), որի ծառայություններից մարդիկ կարող են օգտվել բացառապես կամավոր հիմունքներով։ Այսինքն, Երևանի քաղաքապետարանը կամ տրանսպորտային առանձին ծառայություններ մատուցող ընկերություններ «Երևանի ավտոբուս», «Երևանի էլեկտրատրանսպորտ» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերությունները ուղետոմս չեն թողարկում և չեն իրացնում, իսկ քաղաքացիները պարտավոր չեն օգտվել մասնավոր կազմակերպությունների ծառայություններից։

Հ․Գ․: 2025 թվականի փետրվարի 8-ին՝ 7 համարի ավտոբուսը նստած և 11 համարի ավտոբուսից իջած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա է փորձել հասկանալ ուղևորության ընթացքում, որն իրեն, վստահաբար չի հաջողվել»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում