Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 12:57 09-02-2025

Փաշինյանը հեծանիվը հետը չէր տարել․ չեն թողել, որ ԱՄՆ-ում հեծանիվ քշի․ հարցում

Գաղտնիք չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի զբաղմունքներից մեկը հեծանիվ քշելն է։ Նա հաճախակի տեսանյութեր է հրապարակում,որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է հեծանիվ քշում կամ դրանով աշխատանքի գնում։ Սակայն նրա հեծանիվային մոլուցքը չի ավարտվում միայն Երևանով։ Տարբեր երկրներ իր պաշտոնական այցերի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարում։ Սակայն փետրվարի 3-7-ը ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ նա հեծանիվ չքշեց։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում հեծանիվ չքշեց»։

Հարցվածների մի մասը նշեց, որ գուցե չեն թույլատրել, եղան քաղաքացիներ, ովքեր ասացին, որ տեղյակ չեն, որ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում է եղել։

«Տեղյակ չենք, որ Փաշինյանը Ամերիկայում է եղել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գուցե չեն տվել հեծանիվ։

«Չգիտեմ, երևի չեն տվել չի քշել»,- նշեց նա։ «Որովհետև չթողեցին»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ինչ ցանկանում, դա էլ անում է։ « Իրա գլուխը ինչ մտնում ա, անում ա։ Հետը չէր տարել»,- պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»