Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:09 09-02-2025

Համալիրի դիմացի ստորգետնյա անցումը քանդել են և չեն վերականգնում. Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը գրում է. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը, մոտ 2 ամիս առաջ հայտարարվեց, որ բարեկարգելու են և հենց այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քանդվեցին ինքնակամ կառուցված 190 քմ մակերեսով շինություններ` գետնանցումը վերականգնելու նպատակով։ Քանդեցին ու թողեցին քանդված, իսկ այսօր անցորդները բողոքում են և դժգոհության ձայն բարձրացնում, որ շուրջ 2 ամիս է այստեղ ահա այս վիճակն է տիրում` տիրող փնթի վիճակը իրավունք է տալիս, որ շատերը իրենց բնական կարիքները հոգան` գարշահոտություն տարածելով, սկսել են բազմանալ կրծողներ և մարդիկ պարզապես երկընտրանքի առջև են կանգնել` վտանգեն իրենց կյանքը` ճանապարհի երթևեկելի մասով հատեն փողոցը, թե` հերթական անգամ շնչեն արտաքնոց դարձած ստորգետնյա անցումի խեղդող գարշահոտը։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, այս խնդիրը հրատապ լուծում է պահանջում, մի անտեսեք երևանցիների և մեր քաղաքի հյուրերի բարեկարգ քաղաքում ապրելու իրավունքը` գործ արեք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող