Արտաքին 1 տարի առաջ - 23:46 08-02-2025

Կարող ենք զարգանալ, հասնել բարձունքի գագաթին․ Փեզեշքիանը պնդում է՝ պատժամիջոցները Իրանի համար խոչընդոտ չեն

Իրանը կարող է ավելի ու ավելի զարգանալ՝ չնայած իր դեմ կիրառվող սահմանափակող միջոցներին, պատժամիջոցներին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք կարող ենք հասնել բարձունքի գագաթին, լինել մեր տարածաշրջանի ամենաուժեղ երկիրը՝ բոլոր ոլորտներում»,- նրա խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը։

Քերման քաղաքի պողպատաձուլարան կատարած այցելության ժամանակ Փեզեշքիանը, խոսելով արտաքին պատժամիջոցների հետևանքների մասին, վստահեցրել է. «Մենք կարող ենք հաղթահարել դժվարությունները, լավ արդյունքների հասնել, եթե ունենանք երկարաժամկետ պլանավորում։ Մենք չպետք է հույս դնենք այլ երկրներից օգնության վրա»։

Նշնք, որ օրեր առաջ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին թերահավատորեն էր մոտեցել ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու գաղափարին։ Հիշեցնենք՝ փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում բանեցնելու իր քաղաքականության մասին, որը, մասնավորապես, ենթադրում է Թեհրանի դեմ պատժամիջոցների խստացում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով