Ներքին 1 տարի առաջ - 20:37 08-02-2025

Երևանում հերթական անգամ թալանել են քաղաքացու ավտոմեքենան. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցի փողոցում ավտոմեքենա են թալանել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 19:00-ից մինչև փետրվարի 8-ը՝ ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գաղտնի հափշտակել է Ղ. Փարպեցի 11Ա շենքի բակում կայանված քաղաքացու «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ տուժողին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 42-ամյա Լևոն Ա.-ին:

Shamshyan.com-ը նաև ներկայացրել է բացառիկ տեսանյութ՝ ինչպես են թալանում քաղաքացու «Lexus»-ը: Տեսանյութն արձանագրվել է տեսախցիկի կողմից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան