Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:11 07-02-2025

Սիրիայի նոր նախագահի խոստումը Էրդողանին, Պուտինը մերժել է Ալիևի պահանջը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 7-ի միջազգային կարևոր լուրերը:

Սիրիայի անցումային շրջանի նախագահի Ահմեդ ալ-Շարան առաջին անգամ հարցազրույց է տվել միջազգային պարբերականի: Մասնավորապես բրիտանական «The Economist»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և քրդական հարցին:
Նա քրդերի հետ բանակցությունների գործընթացին անդրադառնալով՝ նշել է, որ դրանց արդյունքների մասով այդքան էլ լավատես չէ: Քրդերի մասին խոսելիս, Շարան նկատի է ունեցել «Քուրդիստիանի բանվորական կուսակցությունը»։
Այս համատեքստում Սիրիայի նորընտիր նախագահը նաև նշել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է, որ իրենց երկրում Քուրդիստանի բանվորական կուսակցության և ոչ մի բազա չի մնալու:
Նշենք, որ Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Սիրիա քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, դեռևս իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիսում գտնվող որոշ շրջաններ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ հայտարարությամբ հանդես գալ ադրբեջանական AZAL ավիաընկերության օդանավի կործանման հարցով: Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, [ինքնաթիռի կործանման մասին խոսելու] պլաններ չկան», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրների պնդումները, թե Ռուսաստանը պետք է ստանձնի վթարի մեղքը։
Փոխարենը, հավելել է Կրեմլի խոսնակը, Պուտինն ադրբեջանցի պաշտոնակցի հետ շփումների ընթացքում կբարձրացնի Բաքվում «Ռուսաստանի տան» շուրջ ստեղծված իրավիճակի հարցը։
«Եթե ամենաբարձր մակարդակով շփումներ լինեն, չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու պետությունների ղեկավարների երկխոսության ժամանակ», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը՝ Ադրբեջանում ռուսաստանյան կառույցի գործունեության արգելքը որակելով «թյուրիմացություն»:
Պաշտոնական Բաքուն դժգոհ է, որ Ռուսաստանի իշխանությունը մինչ օրս չի ընդունել իր մեղսակցությունը անցած տարվա դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարի հարցով, որը 38 մարդու մահվան պատճառ է դարձել, և չի կատարել Ադրբեջանի նախագահի պահանջները՝ չի պատժել մեղավորներին ու չի փոխհատուցել վնասները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան