Արտաքին Ավելին 1 տարի առաջ - 19:50 07-02-2025

Թուրքիան մտադիր է արտադրել աշխարհում ամենամեծ ավիակիր ռազմանավը

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի տեղեկատվական «PLA Daily» օրաթերթն ուշադրություն է դարձրել թուրքական ավիակիր նավի՝ «Mavi Vatan»-ի ստեղծման ծրագրին (թարգմ.՝ կապույտ հայրենիք):

Նշվել է, որ Թուրքիան մտադիր է արտադրել աշխարհում ամենամեծ ավիակիր ռազմանավը, որը երկու անգամ ավելի ծանր է լինելու 28 տոննա քաշով թեթև ավիակիր «TCG Anadolu» ռազմանավից:

Չինական օրաթերթում ընդգծվել է, որ Ստամբուլի նավաշինարանում պատրաստվող ավիակիր նավի արտադրությունը Թուրքիային կավելացնի 2 ավիակիր նավ ունեցող երկրների թվում:

Թուրքական ծրագրի անդրադարձում եղել է նաև նավի տեխնիկական նկարագրությունը: Ըստ այդմ՝ նավն ունենալու է 285մ երկարություն, 72մ լայնություն, իսկ դրա ստորջրյա մասը հասնելու է մինչև 10 մետրի:

Նավի առավելագույն արագությունը հասնելու է 1 ժամում 25, իսկ առավելագույն հեռավորությունը՝ 10.000 ծովային մղոնի ծովային մղոնի (1 ծովային մղոն = 1852 մ):

Ընդգծվել է նաև, որ «Mavi Vatan»-ը ռազմական ներուժի առումով «TCG Anadolu»-ին գերազանցելու է 80%-ով:
Այն զինվելու է Թուրքիայի կողմից մոդեռնիզացված 32 միավոր հրթիռանետ «VLS», 4 հատ կարճ հեռահարության հակաօդային «CIWS» համակարգերով և 7 միավոր հեռակառավարվող զինակայանով:

Նշվում է, որ նավի շինարարության մեջ ներգրավված է ավելի քան 40 թուրքական ռազմարդյունաբերական ընկերություն:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով